10:00-19:00

Monday-Friday

+374 11 55 45 79

 

Վարչական իրավունք, հարկային իրավունք

Վարչական իրավունք

Վարչական իրավունքը ՀՀ իրավունքի համակարգի առաջատար ճյուղերից է և կարգավորում է պետական գործունեության հիմնական տեսակներից մեկի՝ կառավարման ոլորտում առաջացող հասարակական հարաբերությունները։ Կառավարման ոլորտում առաջանում են հարաբերություններ նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց և գործադիր իշխանության մարմինների միջև, որոնք կանոնակարգվում են վարչական իրավունքի միջոցով։

 

Ըստ այդմ, վարչական իրավունքի ոլորտում մեր կողմից մատուցվող ծառայություններն իրենց մեջ ներառում են.

  • Վարչական իրավունքի ոլորտում իրավաբանական խորհրդատվության տրամադրում, այդ թվում և հարկային և մաքսային ոլորտների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի ներկայացում և իրավունքների պաշտպանության իրականացում Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում, դիմումների, բողոքների, հարցումների և այլ փաստաթղթերի ներկայացում, դրանց պատասխանների, այդ թվում վկայականների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի ստացում,
  • վարչական վարույթներին և դրանց շրջանակներում հրավիրված նիստերին կամ լսումներին մասնակցություն և վարույթից բխող բոլոր անհրաժեշտ իրավաբանական գործողությունների իրականացում՝ դիմումների, պահանջների, բողոքների և դրանք հիմնավորող փաստաթղթերի ներկայացում պետական և համայնքային մարմիններին։
  • Վարչական ակտերի բողոքարկում վերադասության կարգով,
  • Վարչական ակտերի բողոքարկում դատական կարգով, որն իր մեջ ներառում է ներկայացուցչություն ՀՀ վարչական, ՀՀ Վերաքննիչ վարչական և ՀՀ վճռաբեկ դատարաններում, հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում և ներկայացում, դատական նիստերին մասնակցություն, հայցի ապահովման, ապացույցներ պահանջելու, փորձաքննություններ նշանակելու միջնորդությունների կազմում և ներկայացում, հիմքերի առկայության դեպքում ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունների ներկայացում, ապացույցների հավաքում, ներկայացում դատարանին, դրանց հետազոտմանը մասնակցություն, դատական նիստերին մասնակցություն, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին հարցեր ուղղելու իրավունքի իրականացում, դատավարական միջնորդությունների ներկայացում և վստահորդի իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենքով չարգելված այլ գործողությունների իրականացում։
  • Հարկային մարմնի կողմից իրականացվուղ ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում իրավաբանական խորհրդատվության տրամադրում և շահերի ներկայացում, հարկային մարմնի կողմից կայացված ստուգման ակտերի, որոշումների և այլ վարչական ակտերի բողոքարկում վերադասության և դատական կարգով։
  • ՀՀ վարչական դատարան պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի ներկայացում։

Հարկային իրավունք

Ունիվերսալ բիզնես սոլուշնս» իրավաբանական ընկերությունը փաստաբանական և իրավաբանական բարձրորակ ծառայություններ է մատուցում հարկային իրավունքի ոլորտում, մասնավորապես՝

  • Հարկային օրենսդրության և հարկային ռեժիմների ընտրության վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
  • ՀՀ-ում գործող հարկման համակարգերի, միկրոձեռնարկատիրության համակարգերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • Հարկային օրենսդրության պահանջների ապահովմանն ուղղված պայմանագրերի և այլ անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում,
  • Հարկային մարմինների կողմից կայացված ակտերի բողոքարկում,այդ թվում դատական ներկայացուցչության ապահովում դատական բոլոր ատյաններում,
  • վարչական վարույթում ներկայացուցչության ապահովում,
  • գործարքների հետ կապված հարկերի առաջացման վերաբերյալ եզրակացության տրամադրում,
  • հարկային օրենսդրության հետ կապված իրավական վերլուծությունների տրամադրում,
  • Հարկերի գումարների վերադարձման հետ կապված իրավական լուծումների առաջարկում, իրավաբանական ուղեկցում և ոլորտի հետ կապված այլ ծառայությունների մատուցում
2021