10:00-19:00

Երկուշաբթի-Ուրբաթ

+374 11 55 45 79

 

Բիզնեսի բաժանորդային ուղեկցում

Բիզնեսի բաժանորդային ուղեկցումը բիզնեսը վարելու ընթացքում առաջացած իրավական հարցերի վերաբերյալ իրավաբանական աջակցությունն է, որը թույլ է տալիս խուսափել չմտածված որոշումներ կայացնելուց, նվազեցնել ֆինանսական և առևտրային ռիսկերը, կանխարգելել իրավական բախումների զարգացումը և լուծել արդեն գոյություն ունեցող խնդիրները:

Բաժանորդային սպասարկումը իրականացվում է ֆիքսված վճարի դիմաց և կարող է ներառել հետևյալ համալիր աշխատանքները.

  • Քաղաքացիական, կորպորատիվ, հարկային, տնտեսական իրավունքի և գործող օրենսդրության այլ ճյուղերի, ինչպես նաև Հաճախորդի տնտեսական գործունեության վերաբերյալ բանավոր և գրավոր խորհրդատվության մատուցում;
  • Հաճախորդի տնտեսական, քաղաղաքացիաիրավական, աշխատանքային պայմանագրերի և այլ կարգավորող ակտերի կազմում և իրավական աուդիտ;
  • Իրավական եզրակացությունների կազմում;
  • Հաճախորդի հետ բանակցություններին մասնակցություն;
  • Հաճախորդի գործունեության առանձնահատկություններին համապատասխան պայմանագրերի մշակում;
  • Հաճախորդի գործունեությանը վերաբերող փաստաթղթերի կազմում և վեճերի արտադատական կարգավորում;
  • Նորմատիվ-իրավական բազայի մոնիթորինգ:
  • Վիճահարույց իրադրության դատավարական հեռանկարի իրավական գնահատական:

Բաժանորդային իրավական ուղեկցումը ընտրում են հետևյալ հիմնական պատճառներով.

  • Ընկերությունը չունի մեծ ծավալի իրավաբանական հարցեր, ուստի հաստիքային իրավաբան պահելու անհրաժեշտություն չկա, սակայն պարբերաբար ծագում են պրոբլեմային իրավիճակներ, որոնք պահանջում են իրավական լուծումներ:
  • Տնտեսական գործունեության ընթացքում ընկերությում ծագում են իրավագիտության բնագավառի տարբեր խնդիրներ, որոնց որակյալ լուծումը չի կարող երաշխավորել մեկ հաստիքային իրավաբանը:
  • Իրավաբանական բաժնի հիմանական աշխատանքը կենտրոնացած է բիզնեսի առաջատար ուղղությունների վրա, իսկ ընթացիկ իրավաբանական հարցերը երկար ժամանակ մատնվում են անուշադրության:

Մեր Հաճախորդների համար առաջարկում ենք իրավաբանական ուղեկցման համալիր ծրագրեր ֆիքսված արժեքով` որոշակի ծավալի աշխատանքի դիմաց: Ծրագրերը կազմված են հաշվի առնելով տարբեր Հաճախորդների պահանջները. ոչ մեծ ծավալով իրավաբանական հարցերի մինչև խոշոր բիզնեսի լրիվ ուղեկցումը: Եթե Ձեզ անհրաժեշտ է անհատական ծրագիր, մենք պատրաստ ենք այն կազմել ըստ Ձեր պատվերի` հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները:

2020