10:00-19:00

Monday-Friday

+374 11 55 45 79

 

Constrution

Կառուցապատման ոլորտի զարգացումը, ինչպես նաև, սեփականության իրավունքը, մարդու իրավուքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունք ճանաչելը տնտեսության զարգացման գրավականներից է։
Սեփականության իրավունքի պաշտպանության գործերի զգալի մասը գործնականում վերաբերում է անշարժ գույքերին։
Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետություն լայն թափով զարգացում է ապրում կառուցապատման ոլորտը։ Մեր գրասենյակը մատուցում է բարձրակարգ իրավաբանական ծառայություններ կառուցապատման ոլորտում, մասնավորապես` ներդրումների, քաղաքաշինության փաստաթղթերի կազման իրավաբանական ուղեկցում, շինարարության ընթացքի և ավարտի գնման իրավունքի պայմանագրի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտության դեպքում պայմանագրի կնքման իրավական ուղեկցում, գույքի նկատմամբ իրավունքների, դրանց սահմանափակումների պետական գրանցման կազմակերպում, ինչպես նաև՝

  • Ծրագրի ողջ ընթացքում կնքվող /բանկի, գնորդների, մատակարարներ, ծառայություններ մատուցողի և այլ սուբյեկտների հետ/ Պայմանագրերի և գործարքների իրավաբանական սպասարկում (բանակցությունների վարում, նախագծերի կազմում, ուսումնասիրում, հարկային հետևանքների բացահայտում, պայմանագրերի ստորագրում, դրանցում նշված պայմանների կատարման ընթացքի սպասարկում, պայմանագրերում փոփոխություների և լրացումների կատարում, պայմանագրային հարաբերության ավարտի ձևակերպում /պայմանագրի փակում/ և այլն);
  • Կորպորատիվ հարաբերություններում իրավաբանական սպասարկում (իրավաբանական անձանց /ցանկացած կազմակերպաիրավական ձևի կազմակերպությունների/ հիմնադրում, հիմնադիր փաստաթղթերի կազմում, բաժնետերերի կամ մասնակիցների միջև հարաբերությունների կարգավորում, ընկերությունների հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների իրականացում, գույքի ներդրման պայմանագրերի կազմում, դրանց հետ կապված հիմնադիր փաստաթղթերի կազմում, գրանցում, ընկերությունների օտարում, օտարման գործարքների վարում, սպասարկում, ընկերությունների կառավարում);
  • Պատվիրատուի շահերի ներկայացում աշխատանքային հարաբերություններում (Գործատուի ներքին կարգապահական և աշխատանքային անվտանգության կանոններ սահմանող ներքին իրավական ակտերի, պաշտոնի հրահանգների, լիակատար նյութական պատասխանատվության և գաղտնիության պայմանագրերի կազմում, աշխատողների ընդունման, ազատման, կարգապահական պատասխանատվության, խրախուսման հետ կապված հարաբերությունների սպասարկում, աշխատանքային հարաբերություններում ցանկացած իրավական ակտերի կազմում և այլն)
  • Ներդրումային ծրագրերի իրավաբանական սպասարկում ողջ ծավալով:
  • Հարկային քաղաքականության սահմանում և խորհրդատվություն:
  • Գնման ընթացկարգերի կազմակերպում, գնման գործընթացների իրավական սպասարկում, գնման ընթացակարգերի նկատմամբ հսկողություն;
2021