10:00-19:00

Երկուշաբթի-Ուրբաթ

+374 11 55 45 79

 

Խորհրդատվություն

Հարկային պլանավորման հետ կապված բիզնեսի տարբեր խնդիրներն արդյունավետ, ապահով և օպերատիվ լուծելու համար ընկերությունների ֆինանսական ծառայությունների ղեկավարներից, իրավաբաններից և մասնագետներից հաճախ պահանջվում է աշխատանքային փորձ ունենալ հարկային և իրավաբանական խորհրդատվության բնագավառներում: Ահա, թե ինչու:

Հարկային խորհրդատվությունը հնարավորություն է ընձեռում օպտիմացնել հարկադրումը, գնահատել հարկային ռիսկերը և հաշվարկել հարկային հետևանքները պայմանգրեր կնքելիս, ինչպես նաև անցկացնել հարկային հաշվառման և հաշվետության հետ կապված ճշտումներ:

Իրավաբանական խորհրդատվությունը այսօր հանդիսանում է ժամանակակից բիզնեսի անբաժանելի մասը: Քանի որ հնարավորություն է տալիս տեղյակ լինել օրենսդրության վերջին փոփոխություններին, ինչը դարձնում է Ընկերությունն առավել ապահով և հաջողակ:

Սակայն հիմնական պարտականությունների ֆոնի վրա այն լրացուցիչ ծախս է և ժամանակի վատնում, ինչը կարող է դանդաղեցնել Ընկերության գործերի ընթացքը: Այս դեպքում մասնագետների խմբի` ժամանակին ներգրավումը տվյալ խնդիրների լուծման հարցում հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ բաշխել ՁԵր ուժն ու ժամանակը, ինչպես նաև իրավիճակին նայել այլ տեսանկյունից և ընդունել օպտիմալ ճիշտ որոշումներ:

Աշխատանքի սկզբունքները: Մեր աշխատանքում մենք առաջնորդվում ենք հետևյալ երեք կարևորագույն սկզբունքներով.

Խնդիրների լուծման կոմպլեքսային մոտեցում: Այն ներառում է իրավիճակի բազմակողմանի վերլուծությունը, հարկային ռիսկերի և դատական պրակտիկայի գնահատումը և այլն: Արդյունքում Հաճախորդը ստանում է ամբողջ ինֆորմացիան կոնկրետ հանձնարարություններով և եզրակացություններով, ինչը հնարավորություն է տալիս նրան ընդունել ծանրակշիռ և հիմնավորված որոշում:

Ընկերության կարծիքը: Ձեր խնդրի շուրջ աշխատում է աշխատակիցների մի մեծ խումբ, որը ներառում է  իրավաբաններին, հարկային խորհրդատուներին: Նրանք բոլորն էլ ունեն աշխատանքային մեծ փորձ ոչ միայն հարկային (իրավաբանական) խորհրդատվության բնագավառում, այլ նաև գործունեության այլ ոլորտներում (ինչպես նաև հարկային տեսչություններում): Արդյունքում, հարցին պատասխանելով, մասնագետը կարտահայտի ոչ թե իր անձնական, այլ Ընկերության միանձնյա կարծիքը:

Հաճախորդի ուշադրությունը: Դժվար է վիճել այն հարցի շուրջ, որ ցանկացած գործում անհրաժեշտ է ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, այլ նաև բարի, մարդկային հարաբերությունը: Դյուրազգաց, ուշադիր վերաբերմունքը յուրաքանչյուր Հաճախորդի հանդեպ մեր Ընկերության աշխատանքի հիմնական սկզբունքներից մեկն է:

Ծառայություներ: Մենք մատուցում ենք ցանկացած ընկերության գործունեության համար անհրաժեշտ ծառայություններ, մասնավորապես.
– Հարկային խորհրդատվություն,
– Իրավաբանական խորհրդատվություն:

Աշխատակիցներ: Բարձրորակ աշխատողներ՝  իրավաբաններ, հարկերի և տուրքերի գծով խորհրդատուներ: Նրանք բոլորն էլ ունեն աշխատանքային և կազմակերպչական մեծ փորձ տարբեր ոլորտներում (արդյունաբերություն, շինարարություն, առևտուր, ծառայությունների ոլորտ, հասարակական սնունդ, հարկային և իրավաբանական խորհրդատվություն և այլն): Սակայն ամենից կարևորն այն է, որ նրանք պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով Հաճախորդի հետ:

 

2020