«Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ՍՊ Ընկերությունը կատարում է ժամկետանց պարտքերի հավաքագրման ծառայություններ մինչդատական և դատական, ինչպես նաև կատարողական վարույթի փուլերում: Ընկերությունը իրականացնում է պարտքերի հավաքագրման ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանցից տարբեր պարտավորությունների հետ կապված՝ փոխառության, առուվաճառքի, մատակարարման, վարկային (բանկեր, վարկային կազմակերպություններ) և այլ պայմանագրերով: