ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ-“UNIVERSAL BUSINESS SOLUTIONS” LLC-ին հրավիրում է իրավունքի ոլորտում գործնական հմտությունները խորացնելու ցանկություն ունեցող հեղինակավոր բուհերի ուսանողներին: Մեր կազմակերպությունում ուսանողը կարող է ձեռք բերել գերազանց գործնական փորձ, որը կարող է օգտագործվել հետագայում աշխատանքի մեջ: Համալսարանում ձեռք բերված տեսական գիտելիքները բավարար չեն գործնական աշխատանքի համար: Տեսական գիտելիքներն անհրաժեշտ է կիրառել և խորացնել գործնականում՝ գործնական իրավաբանական գործունեության նրբություններին տիրապետելու համար ։
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ–“UNIVERSAL BUSINESS SOLUTIONS” LLC-ին հրավիրում է հեղինակավոր բուհերի շրջանավարտներին փորձաշրջան անցնելու՝ հետագա աշխատանքի ընդունելու նախաձեռնությամբ: Մեր կազմակերպությունում համալսարանը վերջերս ավարտած շրջանավարտները կարող են օգտագործել համալսարանում ստացած իրենց գիտելիքներն ու հմտությունները, խորացնել դրանք և ստանալ գերազանց աշխատանքային փորձ Հայաստանի Հանրապետության առաջատար իրավաբանական ընկերություններից մեկում:
Փորձաշրջանի տևողությունը կազմում է 1-3 ամիս:
Եթե աշխատանքը կատարվում է ճիշտ և փորձաշրջան անցնողը դրական տպավորություն է թողնում իր աշխատանքով, այդ դեպքում փորձաշրջան անցնողը կընդունվի աշխատանքի:
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ-‘‘UNIVERSAL BUSINESS SOLUTIONS” LLC-ին աշխատանքի է հրավիրում մասնագիտացման բազմամյա փորձ ունեցող և բարձր որակավորում ունեցող մասնագետների: Մեր կազմակերպությունում մասնագետները հնարավորություն կունենա դրսևորելու իրենց հմտություններն ու գիտելիքները: