10:00-19:00

Երկուշաբթի-Ուրբաթ

+374 11 55 45 79

 

Իրավաբանական խորհրդատվություն

ԻրավաբանականՎեճերի մինչդատական կարգավորումը դա կողմերի միջև առաջացած վիճելի դրության ինքնուրույն լուծումն է, համաձայնության, համագործակցության և փոխադարձ զիջումների սկզբունքների հիման վրա:
Ինչպես երևում է պրակտիկայից, նման եղանակը շատ ավելի օպտիմալ է, քանի որ կապված չէ իրավասու պետական կառույցներ դիմելու հետ և չի հանգեցնում հարկադրանքի միջոցների կիրառմանը (համենայնդեպս, պետության կողմից): Այդ իսկ պատճառով էլ կարևոր դեր կարող է կատարել իրավաբանի մասնակցությունը, ով կարող է վարել բանակցություններ, հավատացնել կոնտրագենտին վերջինիս ոչ կոռեկտ լինելը, իսկ երբեմն էլ գործողությունների անօրինականությունը, ինչպես նաև պարզաբանել այդ գործողությունների բացասական հետևանքները:
Ֆիզիկական անձանց համար
Իրավաբանական խորհրդատվության դիմելը զգալիորեն տնտեսում է ժամանակը բարդ հարցերի լուծման դեպքում: Օրինակ, աշխատանքային, ընտանեկան և ժառանգական իրավունքի բնագավառում կամ սպառողների իրավունքների պաշտպանության ժամանակ: Իրավաբանի աշխատանքի արդյունքը կլինի.
Ծագած հարցի պատասխան` հիմնված գործող օրենսդրության նորմերի վրա;
իրավիճակի հնարավոր ելքի կանխատեսում և իրականացում:
Իրավաբանական անձանց համար
Գրանցման պահից յուրաքանչյուր քայլափոխին ընկերությունները հանդիպում են իրավաբանական նրբությունների, որոնցից գլուխ հանել առանց հատուկ կրթության գրեթե անհնար է: Ներգրավելով իրավաբանի կարելի է ստանալ յուրաքանչյուր ընկերության գործունեության ընթացքում ծագած բոլոր հարցերի սպառիչ պատասախանները: Այն է`
Կնքված պայմանագրերի` գործող օրենսդրության պահանջներին համապատասխանության ստուգումը;
Պայմանագրային փաստաթղթերի նախագծերի կազմում;
Պայմանագրերի կազմման, կնքման, փոփոխման և լուծման հետ կատված հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում;
Աշխատանքային օրենսդրության պահպանման հետ կատված հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում;
Արժեթղթերի թողարկման և շրջանառության կարգի, այդ թվում նաև բաժնետերերի ռեեստրի ստեղծման և վարման վերաբերյալ խոհրդատվության մատուցում բաժնետիրական իրավունքի և բաժնետերերի իրավունքների պաշտպանության բնագավառում;
Ձեռնարկությունների ստեղծման, լուծարման, վերակազմավորման և սնանկության վերաբերյալ խոհրդատվության մատուցում;
Հիմնադիր փաստաթղթերի կազմում, ինչպես նաև դրանց մեջ փոփոխությունների կատարում;
Ներքին տեղային ակտերի մշակում աշխատանքային և կորպորատիվ օրենսդրության շրջանակներում;
Դատական վեճի ելքի վերաբերյալ փաստարկված կանխատեսման կազմում;
Շահերի ներկայացուցչություն վարչական և ընդհանուր իրավասության դատարաններում:

 

2021