10:00-19:00

Երկուշաբթի-Ուրբաթ

+374 11 55 45 79

 

Հաշտարարական ծառայություններ

Այսօրվա դրությամբ ավելի շատ քաղաքացիներ և իրավաբանական անձինք դիմում են վեճի կարգավորմանը “ՄԵԴԻԱՑԻԱՅԻ”միջոցով:

Մեդիացիան առանց դատարան դիմելու,

վեճի կարգավորման ունիվերսալ միջոց է:

Մեր կազմակերպությունում դուք կարող եք օգտվել մեդիացիայի ծառայություններից և կարճ ժամանակահատվածում լուծել ձեզ հուզող հարցերը:

Մեդիացիան իրականացնում են բացառապես բարձր որակավորում ունեցող և մեդիացիայի ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ:

Մեր ընկերությունը տրամադրում է մեդիացիայի ծառայություններ քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան իրավահարաբերությունների և այլ ոլորտներում:

ՄԵԴԻԱՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԵՃԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ-կողմերը դիմելով դատարան ստիպված կլինեն լուծել իրենց վեճը 1-3 տարի կամ ավելի երկար ժամանակահատվածում: Իսկ մեդիացիայի ժամանակ կողմերը կարող են լուծել իրենց տարաձայնությունները 1-3 օր ժամկետով կամ նույնիսկ մեկ խոսակցության միջոցով;
  • ԳՈՒՄԱՐ ԽՆԱՅԵԼԸ-մեդիացիայի միջոցով խնդրի լուծումը դրամական միջոցների խնայողության հիանալի միջոց է, քանի որ մեդիացիայի ծառայությունները թանկ չեն, իսկ դատարան դիմելիս կողմը ստիպված կլինի ավելի մեծ գումար վճարել, քան մեդիացիայի ժամանակ;
  • ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿ Է.-կողմերը չեն կարող դատարանում խոսել, ինչպես նրանք ցանկանում են, նրանք դա անում են միայն փաստաբանի համաձայնությամբ և, միևնույն ժամանակ, դատարանի դահլիճում իրավիճակը սովորաբար լարված է լինում, իսկ բարերար մեդիացիայի ժամանակ կողմերը կարող են հանգիստ լուծել իրենց խնդիրները և առանց նյարդայնանալու:
  • ՄԵԴԻԱՏՐԻ ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿՆ ՈՒ ՃՈՊԱՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ-մեդիատորը միշտ պատրաստ է կողմերի միջև լարված իրավիճակի առաջացմանը և նման խնդրի անհապաղ լուծմանը խոսելու միջոցով մասնագիտական հմտությունների կիրառման եղանակով:

Մեդիացիա իրականացնելիս մեր մասնագետները առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով՝

  • կողմերի կամավորությունը;
  • կողմերի իրավահավասարությունը;
  • մեդիատորի չեզոքությունը;
  • մեդիատրի անաչառությունը;
  • գաղտնիություն:
  • Այն դեպքում, երբ դատարանի որոշմամբ կողմերի միջև վեճը լուծում է մեդիացիայի միջոցով, պետական տուրքի չափը կկազմի դատարանում վճարման ենթակա պետական տուրքի մայր գումարի միայն 50%-ը:

ՄԵԴԻԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ-մեդիացիայի ծառայություններ ստանալու համար կոնֆլիկտի կողմերը կարող են դիմել մեզ առավոտյան ժամը 10: 00-ից մինչև երեկոյան ժամը 19:00-ը: Միայն մի կողմից մեդիացիայի ծառայություններից օգտվելու դեպքում կազմակերպության մասնագետները կարող են կապ հաստատել մյուս կողմի հետ ։

2021