10:00-19:00

Երկուշաբթի-Ուրբաթ

+374 11 55 45 79

 

Ընկերությունների գրանցում վերակազմակերպում

Միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում. նշված գործընթացներից յուրաքանչյուրը հեռանկարում նշանակում է բիզնեսի իրավական հիմքերի փոփոխություն:

Վերակազմակերպման գործընթացի շրջանակներում մենք կպատրաստենք առաջարկություններ` ուղղված օպտիմալ ճանապարհով վերակազմակերպմանը` ելակետային դրության և հաճախորդի վերջնական նպատակի իրավական վերլուծության հիման վրա:

Կմշակենք փաստաթղթեր` մաքսիմալ հաշվի առնելով վերակազմակերպման գործընթացի մասնակիցների շահերը:

Կանցկացնենք ապագա կառույցի իրավական և հարկային վերլուծություն, կորոշենք վերակազմակերպման հնարավոր հարկային և այլ իրավական ռիսկերը:

Մենք ուղեկցում ենք վերակազմակերպման ողջ գործընթացի ընթացքում, այդ թվում իրականացնում ենք ընթացիկ իրավական խնդիրների լուծում, որի առաջնային փուլն է հաճախորդի նպատակի նշումը, իսկ վերջնականը` պետական գրամցման վկայականը:

Մենք կմշակենք Ձեր ընկերության հիմնադիր փաստաթղթերը` անհատական (ոչ ստանդարտ) կանոնադրական փաստաթղթեր ստեղծելու նպատակով, որոնց միջոցով հաշվի կառնվեն ընկերության հիմնադիրների շահերը, կարտացոլեն ձեռնարկության կառավարման և վերահսկողության իրական կառուցվածքը, ինչպես նաև կպաշտպանեն բիզնեսը անբարյացկամ կլանումից արդեն իսկ հիմնադիր փաստաթղթերի ստեղծման փուլում:

 

2020