10:00-19:00

Երկուշաբթի-Ուրբաթ

+374 11 55 45 79

 

Բիզնեսի մեկ պատուհան

UNIVERSAL BUSINESS SOLUTIONS LLC-ը միակ ընկերությունն է Հայաստանում, որը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013թ. դեկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման համաձայն պայմանագիր է կնքել ռեգիստրի պետական մարմնի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում ռեգիստրի ծառայությունների մատուցման վերաբերյալ:

UNIVERSAL BUSINESS SOLUTIONS LLC-ի և “Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի” սրտացավ գործողությունների բարերարի կողմից ստեղծվել է B2B հայեցակարգով կազմակերպություն, որը տրամադրում է գրանցման ծառայություններ:

B2B-ն ամբողջությամբ փոխարինում է պետական ռեգիստրի մարմնին և ապահովում է ռեգիստրի ծառայությունները արագ և արդյունավետ: Ընդ որում, խորհրդատվությունը անվճար է: Բացի ռեգիստրային ծառայությունների մատուցումից, կազմակերպությունը տրամադրում է նաև ընկերության ստեղծման ծառայություններ, Հարկային խորհրդատվություն և այլն:

Ընկերությունն ունի Հայաստանում B2B հայեցակարգին համապատասխան գործող կազմակերպությունների ավելի քան 35 մասնաճյուղ:

Հայաստանում Ոչ պետական մարմնի կողմից ռեգիստրի ծառայությունների մատուցումն աննախադեպ է։

B2B-ի կողմից մատուցվող գրանցման ծառայությունները գործում են ստորեւ ներկայացված կարգով՝

“Հաճախորդը մտնում է B2B խնդրի լուծման/բիզեսի բացման/հարցերի պատասխաններ ստանալու նպատակով, իսկ մասնագետներն անմիջապես կատարում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաճախորդին”

“ԲԻԶՆԵՍԻ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ” հարթակը Universal Business Solutions Armenia ընկերության միջոցով սկսնակ և գործող բիզնեսներին առաջարկում է հետևյալ պրոդուկտները․

  • Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում
  • Անհատ ձեռնարկատիրոջ տվյալների փոփոխության հաշվառում
  • Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանում
  • Անհատ ձեռնարկատիրոջ վերահաշվառում
  • Իրավաբանական անձի հիմնադրում
  • Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացիա
  • Իրավաբանական անձի մասնաճյուղի հաշվառում
  • Իրավաբանական անձի ներկայացուցչության հաշվառում
  • Իրավաբանական անձի հիմնարկի հաշվառում
  • Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն
  • Գործադիր մարմնի ղեկավարի անձնական տվյալների փոփոխություն
  • Մասնակիցների և (կամ) բաժնեմասերի փոփոխություն
  • Կանոնադրական կապիտալի փոփոխություն
  • Ֆիրմային անվանման փոփոխություն
  • Իրավաբանական հասցեի փոփոխություն
  • Մասնակիցների անձնական տվյալների փոփոխություն
  • Կանոնադրության այլ տվյալների փոփոխություն
  • Կազմակերպությունների միաձուլում
  • Կազմակերպությունների միացում
  • Կազմակերպությունների բաժանում
  • Կազմակերպությունների առանձնացում
  • Կազմակերպությունների վերակազմավորում
  • Կազմակերպության լուծարում
  • Պետական գրանցումը հավաստող միասնական ձևի քաղվածքի տրամադրում
  • Պետական հաշվառումը հավաստող միասնական ձևի քաղվածքի տրամադրում
2020