10:00-19:00

Monday-Friday

+374 11 55 45 79

 

Ապօրինի գույքի բռնագանձում

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին, ուժի մեջ է մտել՝ 2020 թվականի մայիսի 23-ին։ Արդեն 2020 թվականից Գլխավոր դատախազության կողմից սկսվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործողությունները, այդ թվում օրենքով սահմանված ուսումնասիրությունների իրականացումը, իսկ այժմ արդեն իսկ առկա են հարուցված դատական գործեր։
️‍Օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը և կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերություններ:
Առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման ինստիտուտն արդեն ներդրվել է ՀՀ-ում և այն կարևորագույն գործիք է կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտները բռնագանձելու համար և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և դրա կիրարկմամբ սկսվել է մի նոր ինստիտուտի զարգացում՝ հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործընթացում:
Եթե դուք հանդիսանում եք ենթադրյալ ապօրինի գույքի բարեխիղճ ձեռքբերող, ստացել եք ծանուցում Դատախազություն ներկայանալու և բացատրություններ ներկայացնելու համար, ապա Դուք ունեք հնարավորություն պաշտպանելու Ձեր գույքային իրավունքները։ Մեր գրասենյակի մասնագետները կպաշտպանեն ձեր շահերը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված հարաբերություններում։ Մեր մասնագետները կտրամադրեն Ձեզ խորհրդատվություն գույքի ձեռքբերման ժամանակ հնարավոր ռիսկերի վերաբերյալ, կպաշտպանեն Ձեր իրավունքները ինչպես ուսումնասիրության ընթացքում, այնպես էլ դատական քննության փուլում։

Առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից կազմված ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին ամփոփագրի և տրամադրված նյութերի ուսումնասիրություն,
  • Օրենքի իմաստով Անձանց փոխկապակցված ճանաչելու հիմքերի ուսումնասիրություն, գույքերի ձեռքբերման հիմքերի, նախապայմանների ուսումնասիրություն։
  • Գույքերի կազմում ընդգրկված իրավաբանական անձանց վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրություն, այդ թվում ընկերությունների հիմնադրման, մասնակիցների փոխհարաբերությունների, մասնակիցների փոփոխությունների, ընկերությունում կատարված ներդրումների վերաբերյալ, ընկերության գործունեության ֆինանսական վերլուծություն, դրամական միջոցների ստացման և օգտագործման, անկանխիկ բանկային և կանխիկ եղանակով կատարված վճարումների, ստացված գումարների, դրանք եկամուտներ կամ ծախսեր ճանաչելու վերաբերյալ հիմքերի ուսումնասիրություն,
  • Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարան ներկայացված դիմումի և դրա հիմքերի ուսումնասիրություն, հայցի ապահովման նպատակով ԴԱՀԿ ծառայության կողմից հարուցված վարույթի մասնակցություն, կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու կամ փոփոխելու հիմքերի ուսումնասիրություն։
  • ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից իրականացվող վարույթում շահերի ներկայացում։
  • Բռնագանձման հայց ներկայացնելու դեպքում հարուցված քաղաքացիական գործի քննությանը ներգրավում, շահերի ներկայացում դատական ատյաններում, քաղաքացիական դատավարությամբ սահմանված դատավարական իրավունքների և պարտականություների իրականացում, դատական նիստերին մասնակցություն։ Դատական ակտերի բողոքարկում։
  • Անհրաժեշտ ապացույցների հավաքում, ձեռքբերում, այդ նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձնանց հարցումների պատրաստում, վարույթներին մասնակցություն։
2021