«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին, ուժի մեջ է մտել՝ 2020 թվականի մայիսի 23-ին։ Արդեն 2020 թվականից Գլխավոր դատախազության կողմից սկսվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործողությունները, այդ թվում օրենքով սահմանված ուսումնասիրությունների իրականացումը, իսկ այժմ արդեն իսկ առկա են հարուցված դատական գործեր։
️Օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը և կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերություններ:
Առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման ինստիտուտն արդեն ներդրվել է ՀՀ-ում և այն կարևորագույն գործիք է կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտները բռնագանձելու համար և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և դրա կիրարկմամբ սկսվել է մի նոր ինստիտուտի զարգացում՝ հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործընթացում:
Եթե դուք հանդիսանում եք ենթադրյալ ապօրինի գույքի բարեխիղճ ձեռքբերող, ստացել եք ծանուցում Դատախազություն ներկայանալու և բացատրություններ ներկայացնելու համար, ապա Դուք ունեք հնարավորություն պաշտպանելու Ձեր գույքային իրավունքները։ Մեր գրասենյակի մասնագետները կպաշտպանեն ձեր շահերը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված հարաբերություններում։ Մեր մասնագետները կտրամադրեն Ձեզ խորհրդատվություն գույքի ձեռքբերման ժամանակ հնարավոր ռիսկերի վերաբերյալ, կպաշտպանեն Ձեր իրավունքները ինչպես ուսումնասիրության ընթացքում, այնպես էլ դատական քննության փուլում։
Առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.