Մտավոր սեփականություն, հեղինակային իրավունք, պատիվ արժանապատվություն
Մտավոր սեփականությունն օրենսդրությամբ ամրագրված՝ քաղաքացու կամ իրավաբանական անձի բացառիկ իրավունքն է մտավոր գործունեության օբյեկտիվ արտահայտված արդյունքների և դրանց հավասարեցված իրավաբանական անձի, արտադրանքի, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների անհատականացման միջոցների (ֆիրմային անվանում, ապրանքային նշան, սպասարկման նշան և այլն) նկատմամբ։
Մտավոր սեփականության առավել կիրառելի օբյեկտներ են արդյունաբերության, գիտության, գրականության և արվեստի ոլորտներում մտավոր գործունեության արդյունքները, ինչպես նաև դրանց հավասարեցված քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցները (ֆիրմային անվանումները, ապրանքային նշանները (սպասարկման նշանները), աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները)։
Մտավոր սեփականությունը բաժանվում է երկու հիմնական ոլորտի՝ արդյունաբերական սեփականություն և հեղինակային իրավունք:
Արդյունաբերական սեփականությունը ներառում է գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների և սպասարկման նշանների, ֆիրմային անվանումների, աշխարհագրական նշումների կամ ծագման տեղանունների նկատմամբ իրավունքները, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության կանխման իրավունքը։
Հեղինակային իրավունքը ներառում է գրական, երաժշտական, արվեստի, լուսանկարչական և տեսալսողական ստեղծագործությունների նկատմամբ իրավունքները։
Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները ծագում են դրանց ստեղծման փաստի ուժով կամ լիազորված պետական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով` այդ օբյեկտներին իրավական պահպանություն տրամադրելու հետևանքով:
Ընկերությունների մտավոր սեփականության կառավարման ոլորտում առաջնահերթություն է տրվում մտավոր սեփականության պաշտպանության իրավական միջոցներին։
«Ունիվերսալ բիզնես սոլուշնս» իրավաբանական գրասենյակը տրամադրում է իրավաբանական ծառայություններ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝
Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից: Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով:
Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:
Գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով: Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն:
Հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը։
Երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ՝ անկախ ստեղծագործության կառուցվածքից։
Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելն՝ առանց դրանց ստեղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն։
«Ունիվերսալ բիզնես սոլուշնս» իրավաբանական գրասենյակը հեղինակային իրավունքի ոլորտում մատուցում է հետևյալ ծառայությունները՝
Անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության ոլորտում «Ունիվերսալ բիզնես սոլուշնս» իրավաբանական գրասենյակը մատուցում է հետևյալ ծառայությունները՝