2013թ. հոկտեմբերի 10-ի N 1110-Ն որոշման համաձայն 24.10.2019 թվականին «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և «Ունիվերսալ բիզնես սոլուշնս» ՍՊԸ-ի միջև կնքվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալու մասին պայմանագիր, համաձայն որի «Ունիվերսալ բիզնես սոլուշնս» ՍՊ ընկերությունը իրավասություն է ստանում կատարելու Պետական ռեգիստրի որոշ գործառույթներ։
2020 թվականի փետրվարի 12-ին «Բիզնեսի մեկ պատուհան» հարթակում «Ունիվերսալ բիզնես սոլուշնս» ՍՊԸ-ի հետ ստորագրվել է համագործակցության հերթական պայմանագիրը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալու մասին։
Բիզնեսի մեկ պատուհան հարթակի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանն ու հայաստանյան և օտարերկրյա ներդրումների խրախուսմանը՝ մատուցելով արագ, մատչելի և որակյալ ծառայություններ մեկ վայրում՝ առանց ժամանակի կորստի և ավելորդ քաշքշուկների։ Եթե Դուք ցանկանում եք գրանցել կազմակերպություն կամ հաշվառել անհատ ձեռնարկատեր, կատարել դրա հետ կապված փոփոխություններ, ապա տեղեկացնում ենք Ձեզ, որ այսուհետ Պետռեգիստրի սպասարկման գրասենյակի նմանատիպ գործառույթներից կարող եք օգտվել նաև Բիզնեսի մեկ պատուհան հարթակում՝ ք․Երևան, Վ․Վաղարշյան 12 հասցեում, ԱԿՑԵՌՆ-ի շենք, 1-ին հարկ։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (094) 607211, (095) 607211, (091) 607211։
Պետռեգիստրի սպասարկման գործառույթների հարթակը իրականացվում է «Ունիվերսալ բիզնես սոլուշնս» ՍՊ ընկերության միջոցով։
Դիմելով Բիզնեսի մեկ պատուհան՝ Դուք կխուսափեք հերթերից և կվայելեք հարթակի աշխատակիցների պրոֆեսիոնալ և բարեհամբյուր սպասարկումը։
Իրականացվող բոլոր գրանցումների և հաշվառումների համար Բիզնեսի մեկ պատուհան հարթակում վճարելու եք միայն օրենքով սահմանված պետական տուրքը՝ առանց լրացուցիչ վճարների։
Պետռեգիստրի գործառույթների իրականացման ընթացքում տրամադրվում է նաև ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ գրանցման, հաշվառման վերաբերյալ։
Բացի վերը նշված գործառույթներից, ԲԻԶՆԵՍԻ ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ հարթակը, համագործակցելով պետական կառույցների և մասնավոր հատվածի բազմաթիվ ընկերությունների հետ, մեկ վայրում մատուցում է բիզնեսին անհրաժեշտ ներքոհիշյալ ծառայությունները.