«Ունիվերսալ բիզնես սոլուշնս» իրավաբանական ընկերությունը հրավիրում է իրավաբանական ֆակուլտետում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին իրավունքի ոլորտում գործնական հմտությունները խորացնելու։
Պահանջվող հմտություններ
1. Բարձր առաջադիմություն,
2. Լեզուների իմացություն (հայերեն, անգլերեն, ռուսերեն),
3. Համակարգչային ծրագերից, համացանցից օգտվելու հմտություն,
4. Նախաձեռնողականություն և նպատակալսացություն
5. Հետաքրքրասիրություն, ստեղծարար միտք
Ուսումնական պրակտիկան հնարավորություն է տալիս ստանալ գերազանց գործնական հմտություններ և փորձառություն Հայաստանի Հանրապետության առաջատար իրավաբանական ընկերություններից մեկում, տեսական գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները խորացնելու և կիրառելու հնարավորթյուն։Մեր փորձառու մասնագետները պատրաստակամ են կիսվելու իրենց փորձով և գիտելիքներով։ Լավագույն արդյունք ցուցաբերած անձիք հնարավորություն կունենան աշխատանքի անցնել մեր ընկերությունում։