10:00-19:00

Երկուշաբթի-Ուրբաթ

+374 11 55 45 79

 

Դատարան

Դատական վեճերի լուծումը դա հատուկ գիտելիքներ և հմտություններ պահանջող գործընթաց է, որի հաջող ավարտը կախված է նրանից, թե որքան ճիշտ է մշակված ռազմավարությունը և «մարտական գործողությունների» մարտավարությունը և որքանով է մասնագիտացված Ձեր ներկայացուցիչը:

Դատարանում Ձեր շահերի պաշտպանության ծառայությունն իր մեջ ներառում է.

  • Հաճախորդի կողմից ներկայացրած տեղեկությանը և փաստաթղթերին, ինչպես նաև դատարանում գործի նյութերի հետ ծանոթանալը,
  • վեճի արդյունքում առաջացած խնդիրների հնարավոր լուծումները, դատական ակտի և Հաճախորդի կողմից ընդունվող այլ որոշումների կատարման իրատեսական լինելը:
  • Հայցադիմումի պատրաստումը և ներկայացումը, հայցադիմումի, դատավարական այլ փաստաթղթերի պատասխանները (կախված Հաճախորդի խնդիրներից),
  • Դատական նիստերին մասնակցությունը մինչև հայցի քննությունն ըստ էության յուրաքանչյուր ատյանում,
  • Դատարանի որոշման բողոքարկումը,
  • Կատարման գործողությունների իրականացումը:

Մենք պատրաստ ենք կարգավորել Հաճախորդների առևտրային (տնտեսական) վեճերը, որոնք ի հայտ են գալիս.

  • Սեփականության իրավունքն ընդունելուց,
  • Պայմանագրեր կնքելուց և կատարելուց,
  • Ուրիշի անօրինական տիրապետումից ունեցվածքը պահանջելուց,
  • Պարտքը գանձելուց,
  • Կապալային պարտականությունները կատարելուց,
  • Քաղաքացիա-իրավական պայմանգրերից բխող պարտականությունները կատարելուց,
  • Հարկային վեճերից (հարկային մարմինների որոշումների բողոքարկում),
  • Կորպորատիվ վեճերից (ընդհանուր ժողովի որոշումը, գործադիր մարմինների որոշումները և այլն անվավեր ճանաչելը),
  • Սնանկությունից,
  • Լիազորագրերի գործողության ժամկետի դադարեցումից, թույլտվությունից,
  • Վարչական պատասխանատվության ենթարկելուց,
  • Տնտեսական, հարկային, կորպորատիվ իրավունքի այլ հարցերից:

Մենք ծառայություններ ենք մատուցում նաև իրավաբանական փորձաքննության վերաբերյալ Հաճախորդի պարտված գործերով այն նպատակով, որ.

Սահմանենք այլ հիմքեր և/կամ հայցային պահանջներ այլ դատական գործընթացում նպատակին հասնելու համար:
Լուծենք խնդիրը Հաճախորդի համար ընդունելի պայմաններով (դատարանի որոշման կատարման հետաձգում, տարաժամկետում):

Մեր ընկերությունը դատական գործերի ուղեկցման ծառայություններ է մատուցում հետևյալ ոլորտներում՝

Քաղաքացիական գործեր

Քրեական գործեր

Վարչական գործեր

Սնանկության

2021