10:00-19:00

Երկուշաբթի-Ուրբաթ

+374 11 55 45 79

 

Հարկային վեճեր

Պատահական չէ, որ հարկային վեճերը նշված են առանձին: Չէ որ դատարաններում ձեռնարկատերերի, ընկերությունների և հարկային մարմինների միջև վեճերի քանակը անընդհատ աճում է:

Դա ունի մի քանի պատճառներ: Մեծամասամբ դա հարկատուին պատասխանատվության ենթարկելու որոշումների ոչ օրինաչափ լինելն է : Հարկերի և տուգանքների գումարների չափերը հարկատուին ստիպում են մտածել երկու կարևոր հարցի շուրջ: Առաջինը` հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների օրինականության ստուգման մասին և երկրորդը` հարկային ծանրաբեռնվածության փոքրացման օրինական միջոցների մասին:

Հարկային մարմինների աշխատակիցների ակտիվությունը հարկային հավաքագրումների պլանը կատարելու գործում, հաստատված հարկատուների գործողությունների անօրինականության ապացույցներով, այսօր զգալիորեն տարբերվում է հարկային մարմինների երեկվա ոչ պրոֆեսիոնալիզմից, ինչպես նաև ակտը և որոշումը կազմելու ֆորմալ մոտեցումից:

Ընդ որում վարչական դատարանների վիճակագրական տվյալները փաստում են այն, որ ընկերությունների հարկային մարմինների որոշումները բողոքարկելու վերաբերյալ պահանջները բավարարվում են 65%-ից ավել դեպքերում:

Հարկային /այլ վարչարարություն իրականացնող/ մարմինների որոշումները վերացնելու կամ փոփոխելու համար անհրաժեշտ է դիմել վերադասության կարգով կամ դատարան, որի համար անհրաժեշտ է ունենալ գրագետ իրավական դիրքորոշում: Իսկ դա նշանակում է, որ Ձեր իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հմուտ մասնագետների ձեռքերում:
Մեր ընկերություն պատրաստ է արհեստավարժ կերպով պաշտպանել Ձեր շահերը.

ընկերությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հարկային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարկային մարմինների որոշումների վիճարկման դեպքում;
Ավելացված Արժեքի Հարկի (ԱԱՀ) շահութահարկի կամ այլ հարկատեսակների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների բռնագանձման դեպքում;
հարկային մարմինների գործողությունները անօրինական ճանաչելու դեպքում;
հարկային մարմինների անգործությունը` արտահայտված ավել վաճրված հարկերի գումարները վերադարձնելուց խուսափելու մեջ, վճարկելու դեպքում:

 

2021